
Oտարերկրացին կալանավորվել է

Մայիսի 19-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի երիտասարդի:
Վերջինս այս տարվա մայիսի 16-ից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և շորթման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։