
Քիչ առաջ ստորագրեցինք 2 ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների 2 տարվա նոր պլանը. Միրզոյան
Հայաստանն ու Ռուսաստանը Երևանում ստորագրեցին ԱԳՆ-ների միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։
Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայկական կողմից` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև ԱԳՆ-ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։
Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:
Հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։