Նիկոլ Փաշինյանը բոլոր պատգամավորների դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմը լարված, նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ ՔՊ կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերեւից հանձնարարական են ստացել՝ առանց բացառության, ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։

Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ, ըստ նպատակահարմարության, ոմանց «զոհաբերի»` հանուն իր վարկանիշի, ոմանց «խաղից հանի», ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։ Հետեւաբար, թիմում եւս «դանոսչիկությունը» ծաղկունք է ապրում:

Մեզ ասացին, որ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին եւ հասցնում «շեֆին», որպեսզի հանկարծ կուսակիցներն իրենցից մաքուր չերեւան, եւ իրենք առաջ ընկնեն։ Իսկ Փաշինյանը սիրով լսում է բոլորի բերած փաստերն ու մտքում պահում:

Տեսանյութեր

Լրահոս