 
                        Արմավիր քաղաքում բախվել են «Opel»-ն ու «Mazda»-ն․ կան տուժածներ
 
                                    Մայիսի 7-ին, ժամը 23:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        