Բաժիններ՝

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից 66 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական շարունակական օդային հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է 66 պաղեստինցի, այդ թվում՝ շուրջ 20-ը Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում տեղահանված անձանց համար նախատեսված դպրոցի ռմբակոծման հետևանքով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Գազայի առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ անկլավի բոլոր հիվանդանոցները կդադարեցնեն գործունեությունը վառելիքի պակասի պատճառով։

«Ալ-Քասամի բրիգադ»-ի անդամները հայտարարել են, որ պայթեցրել են Խան Յունիսից արևելք գտնվող ականապատ դաշտը և ականանետային արկերով հրետակոծել տարածքը, ինչի հետևանքով իսրայելական կողմում կան զոհեր ու վիրավորներ։

Կատարն ու Եգիպտոսը համատեղ հայտարարության մեջ հաստատել են, որ Գազայի հատվածում իրենց միջնորդական ջանքերը շարունակական են և հետևողական։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ զգալի դրական առաջընթաց է գրանցվել պատանդների ազատ արձակման գործում։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 52 615 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 118 752-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031