Բաժիններ՝

Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանի տարածքը, Իսլամաբադը պատասխանել է. կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը օբյեկտի։ Ըստ Պակիստանի զինված ուժերի՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պակիստանը նաև հայտարարել է, որ խոցել է հնդկական հինգ օդանավ, այդ թվում՝ երեք Rafale, մեկ ՍՈւ-30 և մեկ ՄիԳ-29:

Հնդկաստանի ոստիկանությունից հայտնել են, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի գնդակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։

Հնդկաստանի ներքին գործերի նախարարը X-ում հայտարարել է, որ կառավարությունը վճռական է «համարժեք պատասխան տալ Հնդկաստանի և նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակման»։

«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս