Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի  իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապե­տության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նպաստել Հայաստանի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031