Բաժիններ՝

38-ամյա տղամարդը ձերբակալվել է

Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ հավաբնից՝ տարաների մեջ աճեցված կանեփի 75 բույս:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031