ԵՊՀ ռեկտորի աթոռապահը պետք է հստակ պատասխան տա թե՛ համալսարանականներիս և թե՛ հանրությանը՝ ո՞վ է նախաձեռնել, ո՞վ է թույլատրել և ի՞նչ հիմքով․ Արմեն Ավետիսյան

ԵՊՀ դասախոս Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, ինչ երեկ տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ոչ թե սխալ է, ոչ թե թյուրիմացություն, այլ բացահայտ խայտառակություն է։

«Տավուշ» հայրենակցական միության համագումարի անցկացումը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում, աննախադեպ, խիստ մտահոգիչ և անընդունելի է։ ԵՊՀ գիտական խորհուրդը բարձրագույն գիտակրթական մարմին է, որի նիստերի դահլիճը բացառապես ծառայել է ակադեմիական, գիտական ու կրթական նպատակների համար։

Այդ դահլիճը օգտագործել որևէ տարածաշրջանային կամ համայնքային կառույցի հավաքի համար՝ հատկապես եթե այն բացարձակ կապ չունի համալսարանական օրակարգի հետ, խաթարում է բուհի ակադեմիական միջավայրի լրջությունը։

Հայրենակցական ժողովները կարող են ունենալ իրենց դերն ու նշանակությունը, բայց դրանք պետք է հեռու լինեն համալսարանից, ԵՊՀ-ն հայրենակցական և այլ ազդեցության խմբերի ժողովասրահ չէ։

Այսպիսի երևույթը կարող է վտանգավոր նախադեպ է ստեղծել՝ համալսարանը դարձնելով տարբեր շահախնդիր խմբերի հանդիպումների հարթակի (Հայաստանում կա գրանցված ավելի քան հարյուր հայրենակցական միություններ)։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ և ի՞նչ պայմաններով է այդ դահլիճը տրամադրվել, և արդյո՞ք չի խախտվել բուհի ներքին իրավական ակտերը։

ԵՊՀ  ռեկտորի աթոռապահը պետք է հստակ պատասխան տա թե՛ համալսարանականներիս և թե՛ հանրությանը՝ ո՞վ է նախաձեռնել, ո՞վ է թույլատրել և ի՞նչ հիմքով։

Տեղի ունեցածը դա գավառամտության հաղթանակն էր գիտության, կրթության ու ակադեմիական արժանապատվության նկատմամբ։ ԵՊՀ-ն պետք է հեռու պահել քաղաքական, կուսակցական և հայրենակցական խմբավորումների ազդեցությունից։

Երևանի պետական համալսարանը իր 106 ամայ պատմության մեջ երբևէ չէր հայտնվել նման իրավիճակում, Յուրի Ղամբարյանի, Հակոբ Մանանդյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Արամ Սիմոնյանի և ԵՊՀ մյուս երախտավոր ռեկտորների աթոռին պատահաբար հայտնվածը թույլ է տվել, որ Մայր բուհը իջեցնեն գավառական ակումբի մակարդակի։ Սա կառավարչական կամ կազմակերպչական սխալ չէ, այլ բարոյական սնանկացման մասին հայտարարություն, որի տակ սոտորոգերել է հենց ինքը՝ ԵՊՀ ռեկտորի աթոռապահը, ով փաստացի դարձել է նիկոլական իշխանության բարոյական անկման թուլակամ ուղեկիցը։ Իսկ թուլակամությունը՝ համալսարանական միջավայրում, հանցագործություն է։

Մայր բուհի ռեկտորի աթոռապահին, որի մասին համալսարանականները կես կատակ, կես լուրջ ասում են,- «Հովոն եկավ ապացուվելու, որ համալսարանը առնց ռեկտոր էլ կարող է աշխատել» մնում է միայն մի բան անել՝ հրապարակային ներողություն խնդրել համալսարանականներից»։

Տեսանյութեր

Լրահոս