Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խոցել է Ուկրաինայի ԶՈւ զինամթերքներ եւ պայթուցիկներ արտադրող գործարանը

Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական բանակը հարվածներ է հասցրել ուկրաինական զինված ուժերի կուտակումներին 152 շրջաններում, հայտնել է «Коммерсант»-ը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Նրա տվյալներով՝ վնասվել է նաև Ուկրաինայի Զինված ուժերի գործարանը, որն արտադրում է զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Հարվածներն իրականացրել են ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, անօդաչու սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի դեմ զանգվածային հարձակման մասին։ Նախարարությունն իր հիմնական թիրախներն է անվանել ավիացիայի, հրթիռային և տիեզերական, մեքենաշինության և զրահամեքենաների արդյունաբերության ձեռնարկությունները:

Մայիսի 3-ի գիշերը, ըստ պաշտպանության նախարարության, ռուսական վեց մարզերում ոչնչացվել է 170 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նովոռոսիյսկում չորս մարդ է տուժել, Ռոստովի մարզում հրդեհվել է երկու տան տանիք, տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս