Բաժիններ՝

Զելենսկին եռօրյա հրադադարի վերաբերյալ Պուտինի առաջարկը թատերական ներկայացում է որակել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի 80–ամյակի օրերին հայտարարած եռօրյա հրադադարը թատերական ներկայացում է որակել՝ շեշտելով, որ Կիևը պատրաստ է լիակատար զինադադարի։

Ինչպես հայտնում է France 24–ը, այս մասին Զելենսկին ասել է լրագրողների փոքր խմբի հետ հանդիպմանը:

«Սա ավելի շատ թատերական ներկայացում է նրա կողմից։ Որովհետև երկու կամ երեք օրում անհնար է մշակել պատերազմը դադարեցնելու հաջորդ քայլերի ծրագիր», – ասել է Զելենսկին։

Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան «չի խաղա խաղեր՝ մայիսի 9–ին Պուտինին մեկուսացումից դուրս բերելու նպատակով հաճելի մթնոլորտ ստեղծելու համար», երբ որոշ օտարերկրյա ղեկավարներ պետք է ժամանեն Մոսկվա՝ Մայիսի 9–ի միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Ավելի վաղ Կրեմից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ը ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-11-ը ժամը 00:00-ն ռուսական կողմը հրադադար է հայտարարում։ Այդ ժամանակաշրջանում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն:

Կրեմլից նշել էին՝ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս