Բաժիններ՝

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե բետոնե պարսպին, կոտրել այն և մասամբ կախվելով հայտնվել քաղաքացու տարածքում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ փրկարարները դուրս բերեցին անվտանգ վայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս