Բաժիններ՝

Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ստանձնել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտի հերթական հրթիռակոծման պատասխանատվությունը։ Շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարվածը հասցվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռով։

«Եմենի հրթիռային զորքերը գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով Յաֆոյի (Թել Ավիվ – խմբ.) շրջանից հարավ գտնվող իսրայելական ռազմական օբյեկտը։

Հրթիռը հաջողությամբ հասել է նշանակետին, հակաօդային համակարգերը չեն կարողացել խոցել այն»,- նշել է Յահյա Սարիան։

Իսրայելի բանակն ավելի վաղ գրանցել էր երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում Եմենից։ Բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ հրթիռը խոցվել է նախքան Իսրայելի օդային տարածք հասնելը։ Երկրի մի քանի շրջաններում գործել են հրթիռային վտանգի մասին նախազգուշացնող շչակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս