
Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, մեզանից մոտ 400 կմ հեռավորության վրա «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին:
Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:
Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք»։