Բաժիններ՝

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Բալթիկ ծովում նոր գործողության մեկնարկի մասին

Բալթիկ ծովում ռազմական նոր գործողություն է սկսվել: Ակ մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Բալթիկ ծովում սկսվել է գործողություն, որի նպատակն է ապահովել այս տարածաշրջանի օդային տարածքի անվտանգությունը և վերահսկողությունը»,- նշել է պաշտպանության նախարարության ղեկավարը, որի խոսքերը ներկայացրել է Լեհական ռադիոն։

Հաղորդվում է, որ ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներ, այդ թվում՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ներգրավվմամբ։ Ոչ պաշտոնական խոսակցություններ կան նաև այլ բազաներից Բալթիկ ծովի ավազանում և Ռուսաստանի հետ սահմանին ուղղաթիռների վերաբաշխման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս