Բաժիններ՝

Գազայի հատվածում իսրայելական հարձակումները շուրջ 40  մարդու կյանք են խլել

Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծությունների ենթարկել Գազայի տարբեր շրջաններ։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 1-ին անկլավում զոհվել է 31 մարդ, իսկ մայիսի 2-ի լուսաբացից ի վեր՝ 9 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, Արևմտյան ափին շարունակվում են Իսրայելի կողմից պաղեստինյան քաղաքների և գյուղերի վրա հարձակումները։Գազայի կառավարության լրատվական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մինչ աշխարհը տոնում է աշխատավորների միջազգային օրը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը հանգեցրել է գործազրկության մակարդակի աննախադեպ աճի՝ կազմելով 50%, ինչը Գազան դարձնում է աշխարհի ամենաբարձր գործազրկության մակարդակ ունեցող տարածաշրջաններից մեկը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր ալ-Բարշը հայտարարել է, որ անկլավի բնակչության 91%-ը տառապում է «սննդային ճգնաժամից»՝ Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման և մարտի 2-ից մարդասիրական օգնության մուտքի արգելքի պատճառով։

«Գազան ապրում է սարսափելի մարդասիրական ողբերգություն, որտեղ իշխում են  սովը, աղքատությունը և հիվանդությունները»,- նշել է նա։

Ալ-Բարշը կոչ է արել ՄԱԿ-ին «պաշտոնական հայտարարություն հրապարակել Գազայի հատվածում սովի մասին»՝ ընդգծելով, որ «բժշկական ու մարդասիրական տվյալները հաստատում են, որ դրա համար կան բավարար պայմաններ»։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թ. հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 718 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 118 091-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031