
ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» հրթիռներ և կիրառել ավելի քան 170 ԱԹՍ

Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 1-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա՝ կիրառելով «Իսկանդեր-Մ» տիպի 5 բալիստիկ հրթիռ և շուրջ 170 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարք։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի օդուժի հրամանատարությունը։Հարձակման հետևանքով տուժել են Օդեսայի, Խարկովի, Սումիի, Դոնեցկի և Կիևի շրջանները։
Օդեսայի մարզի ղեկավար Օլեգ Կիպերի հաղորդմամբ՝ քաղաքում վնասվել են բազմաբնակարան և մասնավոր տներ, դպրոց, սուպերմարկետ, ինչպես նաև մի քանի մարդատար ավտոմեքենա։
Հարձակումից հետո մի քանի վայրում բռնկվել են հրդեհներ։
Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ Օդեսայում երկու քաղաքացի զոհվել է, ևս 15-ը՝ տուժել։