Բաժիններ՝

Գյումրիում շղթայական վթար է տեղի ունեցել՝ մահվան ելքով. վիրավորներից մեկը երեխա է

Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ապրիլի 29-ին ժամը 10։10-ի սահմանում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել են բժշկական հաստատություններ։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930