Սուրեն Պապիկյանը վթարված մեքենայի մեջ չի եղել. ՊՆ

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կեղծ են։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ մամուլում շրջանառվում են տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որոնց` ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

«Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,– հայտնել են ՊՆ–ից։

Ըստ շրջանառվող տեսանյութի` Սուրեն Պապիկյանի ծառայողական ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930