Բաժիններ՝

15-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը

Այսօր՝ ապրիլի 27-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1.5 ժամ է՝ Արագածոտնի մարզի մոտ 15-ից ավել գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը։

Shamshyan.com-ի հետ զրույցում քաղաքացիները նշել են, որ իրենք պահանջում են վերանայել հանրային տրանսպորտի վերաբերյալ Կառավարության կայացրած որոշումը. «Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան։ Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ դրանց տված նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի»:

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս