Բաժիններ՝

Սուրբ Հարությունը մեր ազգային ոգու վերածնունդն ու միասնականության վկայությունն է. Գագիկ Ծառուկյան

Սուրբ Հարության տոնը քրիստոնեական հավատքի ամենալուսավոր խորհուրդներից է։ Այս խորհրդավոր օրը Տիրոջ Հարության ավետիսով և անսահման խոնարհումով այցելեցինք Եռաբլուր՝ աղոթքով և լռությամբ գլուխ խոնարհելու մեր անմահացած քաջորդիների հավերժ հիշատակի առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գագիկ Ծառուկյանը՝ կից տարածելով այս տեսանյութը։

«Սուրբ Հարությունը մեր ազգային ոգու վերածնունդն ու միասնականության վկայությունն է։ Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում։

Խոնարհում, փառք և հավերժ հիշատակ մեր հերոսներին։

Թող Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի մեր ժողովրդին և հայրենիքին»,- ասված է Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930