Բաժիններ՝

3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. ոչ մի կոպեկ կանխիկ մի վճարեք. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «3.5 մլն դրամ ճաշի կտրոն։
Օրեր առաջ պարզվեց, որ ոչ անհայտ մի կին, բարեգործական խմբակային ճաշի է հրավիրում գործարարների և խնդրում վճարել աստղաբաշխական գումար իբր բարեգործ նպատակներով։ Ի՞նչ կարող է անել հրավիրված գործարարը:

Գնալ և թույլ տալ որպեսզի իրեն խուզեն և դա առնվազն շարունակվելու է մինչև 2026 թվականը

Չգնալ և չվճարել պահանջվող գումարը և պատրաստվել արտահերթ հարկային ստուգումների։

Հարգելի գործարարներ, այն ինչ կատարվում է ձեր հետ նոր բան չէ և ժամանակակից քաղաքական պատմության մեջ բազմաթիվ առաջնորդների կանայք աչքի են ընկել նման կասկածելի բարեգործությունների կոչերով։

Ինչո՞վ է պայմանավորված նման կանանց հանդեպ մեր հակակրանքը։ Թերևս դա նրանց հաճախ երկակի բնույթն է և այն, որ մենք մեզ խաբված ենք զգում: Կբերեմ Թունիսի բռնապետի կնոջ օրինակը։

«Ես քաղաքականությանը չեմ խառնվում, ես ժողովրդի կինն եմ»,- ասել է Թունիսի նախկին առաջին տիկին Լեյլա Բեն Ալին, որը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել յուրացման համար. Նա նաև հեղինակ է «Իմ ճշմարտությունը» գրքի։
Ելենա Չաուշեսկուն, որին ամուսնու կոմունիստական ​​ռեժիմը գովաբանում էր, որպես «Ռումինիայի լավագույն մայր», մի անգամ իր «ժողովրդի երեխաների» մասին ասել է. այդ սև տականքները չեն կշտանում ուտելուց։

Ինչ կիրառական խորհուրդ կարելի է տալ գործարարներին։

Մի գնացեք հարկադիր խուզի

Եթե չեք կարող չգնալ, ապա այդ գումարը վճարեք ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային հաշվին և հետներդ տարեք վճարման կտրոնը։ Կանխիկ ոչ մի կոպեկ մի վճարեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս