
Սա պետական մակարդակով արցախցուն դավաճանելու վերջնական ինքնախոստովանություն է։ Արցախցին չլքեց իր հողը, նրան լքեցին. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր, երբ հազարավոր արցախցիներ թշնամուն թողած իրենց ավերված տները, գերեզմաններն ու երազանքները փորձում են ապրելու նոր իմաստ գտնել, ՔՊ֊ական պատգամավորները հերթ չեն տալիս ամբիոնից գոչելու, թե «Արցախցին չկռվեց, Արցախցին լքեց իր հողը»։ Սա միայն ցինիզմ չէ։ Սա պետական մակարդակով արցախցուն դավաճանելու վերջնական ինքնախոստովանություն է։
Արցախցին չլքեց իր հողը։ Նրան լքեցին։ Նրան լքեց այն իշխանությունը, որն ուներ պարտք պաշտպանելու Արցախը։ Ձեր խիղճն ավելի շուտ լքեց Արցախը, քան արցախցին։ Եվ այսօր, իհարկե, նրանց համար ամենահեշտ ճանապարհն է մեղադրել զոհին։ Մեղադրել նրան, ով իր տան բանալին դեռ գրպանում պահած՝ հեռացավ, բայց իր հողը սրտից չի հեռացրել։ Մի բան պիտի շատ պարզ հասկանալ՝ ժողովուրդը հիշում է, պատմությունը պահում է, իսկ արդարությունը միշտ վերադառնում է»։