Էդքան փող ենք տվել, զրո արդյունք. դա փողերի անարդյունավետ ծախս էր. Փաշինյան

Մեկնարկել է ապրիլի 11-ի Կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը: Եվս 1-ը գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես,

-2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու,

-Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների ոլորտների գծով վարչական համագործակցության մասին,

-Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև՝

-Վարժական հավաքներ հայտարարելու մասին օրենքի նախագծերը։

Փաշինյանը նիստի մեկնարկին հերթական անգամ դժգոհեց Կառավարության անդամների աշխատանքից՝ ընդգծելով, որ չեն կարողանում կառավարման ճշգրիտ մոդելներ գտնել, և դրա հետևանքը, օրինակ, գյուղատնտեսության բնագավառում Կառավարության արձանագրած զրոյական արդյունքն է։

«Էդքան փող ենք տվել, զրո տոկոսով վարկեր ենք տվել, արդյունքը զրո է, մարդիկ ընկել են սև ցուցակ, փողերի անարդյունավետ ծախս է»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս