Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն հաղթել են ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի հերթական հանդիպումերը: Կատալոնական «Բարսելոնա»-ն, սեփական հարկի տակ ընդունելով Դորտմունդի «Բորուսիա»-ին, առավելության հասավ 4:0 հաշվով:

Կապտանռնագույնների կազմում աչքի ընկան Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին (դուբլ), Լամին Յամալը:

Օրվա մյուս խաղում ՊՍժ-ն, Փարիզում հյուրընկալելով «Աստոն Վիլա»-ին, հաղթանակի հասավ 3:1 հաշվով:

«Փարիզցիների» կազմում գոլերը խփեցին Դեզիրե Դուեն, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը:

«Աստոն Վիլա»-ից էլ գոլը խփեց Մորգան Ռոջերսը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս