Ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, որը հայտարարել է պատգամավորի մանդատը վայր դնելու մասին, կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն, եթե նա էլ իր հերթին չհրաժարվի մանդատից։ 

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն Արշակ Օրդուխանյանն է։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ համարն է։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ապրիլի 1-ին հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Գաբրիելյանը նման որոշում է կայացրել մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իր մասնակցությամբ միջադեպերի պատճառով։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930