ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. ԿԳՆԱ՞ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ

Երեկվանից բոլորն անհամբեր սպասում են, թե ինչ որոշում է կայացնելու Գյումրում քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ արդյոք նա կոալիցիա կկազմի մեկ այլ ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ։

Հիշեցնեք, որ Ռուբեն Մխիթարյանն այսօր առավոտյան հաղտարարել է.

«Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է:

Ես, որպես «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.

Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:

Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:

Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս»։

Ավելի ուշ ասուլիս էր հրավիրել նաև Վարդան Ղուկասյանը, ով հայտարարեց, որ սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Նա միաժամանակ հայտարարեց, որ չի պատրաստվում փոխքաղաքապետի պաշտոններից մեկը զիջել Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի ներկայացուցչին։

Իսկ թե ինչ որոշում կկայացնի Մարտուն Գրիգորյանը, հայտնի չէ։

Տեսանյութեր

Լրահոս