
Ես չեմ հավատում՝ Սարիկ Մինասյանը 10%-ից ավել քվե ունի. դրա 9.7%-ն էլ վարչական ռեսուրսն է. Սիմոնյան
Գյումրիի՝ «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ քվեարկել է հանուն Գյումրիում իշխանափոխության և փոփոխությունների:
«Առաջին օրվանից հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ գնում ենք մինիմալ ծրագրով, այն է՝ ՔՊ-ին իշխանազրկելը, իսկ մաքսիմալը՝ ստանձնել քաղաքի ղեկավարումը,- շեշտել է նա և այս համատեքստում անդրադառնալով կոալիցիայի հնարավորությանը, հավելել,- Բացարձակ կապ չունի մենք ենք դա մեր ձեռքերով իրագործելու՞, թե՞ ընդհանուր ընդդիմադիր դաշտը:
Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի՝ պատրաստ լինել առանց պաշտոնակռվի, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որ չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը»:
Կարեն Սիմոնյանը հայտարարել է, թե չի հավատում, որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն ունի 10 տոկոսից ավելի քվե:
«Էդ 10 տոկոսից 9.7 տոկոսն էլ վարչական ռեոսուրսի չարաշահումն է»,- ընդգծել է Գյումրիի քաղաքապետի թեկնածուն:
Մանրամասները՝ տեսանյութում