«Գումարով բանակից ազատվելը օրինականացրեց քպ-ական իշխանությունը». Ժաննա Ալեքսանյանը՝ Սարիկ Մինասյանին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանըն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Արցախը ամենավատ տեղն էր, գյումրեցիները փող էին տալիս, որ իրենց երեխաները չգնային այնտեղ ծառայելո», երեկ հայտարարել է Գյումրիի քաղաքապետի քպական թեկնածուն, ակնհայտորեն շահարկելով Արցախի թեման՝ Արցախը ևս մեկ անգամ նսեմացնելու նպատակով։ Այս հայտարարությունը հիմնված է բամբասանքի վրա։

Բանակից գումարով ազատման դեպքերը,վերջին, առնվազն 15 տարում, եթե ոչ ավել, խիստ նվազել են, չեմ բացառում եզակի դեպքերը։ Բայց վստահաբար պնդում եմ, որ այդ հարցը խիստ էր դրված հենց Սեյրան Օհանյանի կողմից։ Բազմաթիվ առիթներ են եղել դրանում համոզվելու։ Մարդիկ տագնապում էի ոչ թե Արցախ ծառայության ուղարկելուց, այլ հեռավորությունից և բանակում տիրող բարքերից, խաղաղ պայմաններում տեղի ունեցող մահվան դեպքերից։ Այնպես չէ, որ Հայաստանի զորամասերում դա տեղի չէր ունենում կամ հիմա տեղի չի ունենում, արդեն առանց Արցախի։ Գումարով բանակից ազատվելը օրինականացրեց քպական իշխանությունը քպական պատգամավոր Հայկ Սարգսյանի բերած նախագծով, որով հարուստները կարող են վճարել որոշակի գումար զինվորական ծառայությունից ազատվելու համար։

Նախկինները գլխի չէին ընկել դա անել։ Ու հիմա փող ունեցողների փոխարեն բանակ են զորակոչվում հիվանդ տղաները, մտավոր հետամնացները։ Ինչու էր Արցախը ամենավատ տեղը, քպական քաղաքապետի թեկնածուն չի բացահայտել, բայց փաստ է, որ Արցախն այն ժամանակ կար և մենք սիրում էինք Արցախն ինչպես առանձնահատուկ մի աշխարհ»։

Տեսանյութեր

Լրահոս