Բաժիններ՝

Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տասնյակում է

Transfermarkt-ը թարմացրել է առաջատար առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ըստ նոր տվյալների՝ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է տեղ գտնել 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ հաշվի առնելով բոլոր լիգաները։ Այս ցուցանիշով նա կիսում է 7-րդ հորիզոնականը ևս հինգ խաղացողի հետ։

Աշխարհում այս տարիքային խմբի ամենաբարձր տրանսֆերային արժեքը պատկանում է Լիոնել Մեսսիին՝ 25 միլիոն եվրոյով։

35-ից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

1. Լիոնել Մեսսի – 20 մլն եվրո

2. Ռոբերտ Լևանդովսկի – 15 մլն եվրո

3. Կրիշտիանու Ռոնալդու – 12 մլն եվրո

4. Կարիմ Բենզեմա – 8 մլն եվրո

5. Թոմաս Մյուլեր – 6 մլն եվրո

6. Լուկա Մոդրիչ – 5 մլն եվրո

7-12. Հենրիխ Մխիթարյան, Մանուել Նոյեր, Մատեո Դարմիան, Մարկո Ռոյս, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Յան Սոմեր – 4 մլն եվրո

Մխիթարյանը նաև Ա Սերիայի 35-ից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից է՝ իր թիմակիցներ Մատեո Դարմիանի և Յան Սոմերի հետ միասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս