Բաժիններ՝

Սուրճը չի կարելի համատեղել որոշ դեղամիջոցների հետ

Սուրճի հետ որոշակի դեղամիջոցներ ընդունելը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, զգուշացնում են դեղագործներ Ջենիֆեր Բուրժուան և Հիվի Նգո-Հեմիլթոնը: Նրանց խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։

Այսպիսով, Բուրժուան կոչ է արել չհամատեղել սուրճը հակաբիոտիկների և մրսածության ու ալերգիայի դեմ դեղամիջոցների հետ։

Դեղագետի խոսքով՝ հակադեպրեսանտները չի կարելի սուրճի հետ միաժամանակ ընդունել․

«Կոֆեինը կարող է փոխազդել այս դեղամիջոցների հետ՝ առաջացնելով տախիկարդիա և արյան ճնշման պոտենցիալ վտանգավոր աճ։ Դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ հին սերնդի հակադեպրեսանտները խանգարում են օրգանիզմին պատշաճ կերպով կլանել կոֆեինը»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է նա:

Կարդացեք նաև

Իր հերթին, դեղագործ Նգո-Հեմիլթոնը խորհուրդ է տվել միաժամանակ չընդունել սուրճն ու շաքարախտի դեղամիջոցները։

«Սուրճը կարող է դիաբետի դեղամիջոցներն ավելի քիչ արդյունավետ դարձնել»,- զգուշացրել է բժիշկը։

Տեսանյութեր

Լրահոս