
«Տեսեք՝ ինչքան ոստիկանական ուժեր և հատուկ ջոկատայիններ են կենտրոնացրել քննչականի առաջ»

Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Քիչ առաջ սկսվեց Տիգրան Ուլուբաբյանի և իր նկատմամբ խոշտանգում իրականացրած ոստիկանների առերես հարցաքննությունը։
Տեսեք՝ ինչքան ոստիկանական ուժեր և հատուկ ջոկատայիններ են կենտրոնացրել քննչականի առաջ։
Ի դեպ, Տիգրանին հայհոյած անձանցից մեկին, ում Տիգրանը միանգամից ճանաչեց` հասցրել ենք մի քանի հարց ուղղել, որոնց վերջինս հրաժարվեց պատասխանել։
Լրագրողի հարցին` արդյո՞ք նա ոստիկանության աշխատող է թե՞ ոչ, նշված անձը պատասխանեց.
– Ոչ, ոստիկանության աշխատող չեմ»։