
Սաուդյան Արաբիան դատապարտել է Իսրայելի հարվածները Գազայի հատվածին

Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը և կոչ է անում դադարեցնել բռնությունները։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրին մերժելու պատճառով։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել իր պարտավորությունները և անհապաղ միջամտել՝ դադարեցնելու բռնությունների շրջափուլը պաղեստինյան անկլավում»,- ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆի տարածած հայտարարության մեջ։