Բաժիններ՝

Ֆուտբոլի ընտրանի հրավիրված ֆուտբոլիստները. բացակա առաջատարներն ու հավաքականին միանալ չցանկացող ֆուտբոլիստները

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ընտրանի են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները`Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»

Արսեն Բեգլարյան – «Վան»

Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան – «Նոա»

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

 Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Սերոբյան – «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)

Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Նարեկ Գրիգորյան – «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Կայզերսլաութերն» (Գերմանիա)

Գոռ Մանվելյան – «Նոա»

Արտակ Դաշյան – «Նոա»

Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»

Նիկոլաս Կալուկյան – «Ուրարտու»

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն:Մեկնաբանելով իր ընտրությունը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում՝ Ջոն վան’տ Սխիպը նշել է հետևյալը. «Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում: Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում:

Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում: Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս