Բաժիններ՝

Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է անում միջուկային զենք տեղակայել Լեհաստանում, նա այդ հարցը քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Քիթ Քելոգի հետ:

Այս մասին հաղորդում է Financial Times-ը։

Թերթին տված հարցազրույցում Դուդան հայտարարել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Լեհաստան Արևմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։

«ՆԱՏՕ-ի սահմանները շարժվել են արևելք 1999 թվականին, այնպես որ 26 տարի անց պետք է տեղի ունենա նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղափոխում դեպի արևելք: Դա ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ ոչ միայն եկել է ժամանակը, այլև ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին», -հայտարարել է Դուդան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս