Բաժիններ՝

Ղրղզստանը և Տաջիկստանը բացել են 2021 թվականից փակ պետական սահմանը

USD / AMD 393.42ՀայերենՀայաստանՏնտեսությունԱշխարհՄշակույթՍպորտՓաստերի ստուգումՀատուկ նախագծերՀարցազրույց…ԼուսանկարՏեսանյութՓոդքասթ լրահոսԱշխարհ11:35, 13 մարտի 2025Ղրղզստանը և Տաջիկստանը բացել են 2021 թվականից փակ պետական սահմանըԿարդացեք հոդվածը` РусскийՏաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը տեսակապի միջոցով բացել են ընդհանուր պետական ​​սահմանի հսկիչ անցակետերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդել է  ՏԱՍՍ-ի թղթակիցը։«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր՝ մարտի 13-ին, տեսակապի ռեժիմով հետևել են երկրների միջև սահմանի բացմանը», – նշված է հաղորդագրության մեջ։

Տաջիկստանի ղեկավարն առաջին պետական ​​այցով գտնվում է Ղրղզստանում։ Նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկու երկրների միջև պետական ​​սահմանի մասին համաձայնագիր և երկկողմ այլ փաստաթղթեր։

Բիշքեկում կայացած բանակցություններում Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը հայտարարել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի մասին համաձայնագրի ստորագրումը կամրապնդի ոչ միայն երկու հանրապետությունների, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։ 

«Պայմանագրի ստորագրումն ավանդ կներդնի ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում», – ասել է նա։

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թ. դեկտեմբերից։

Այդ հարցի չկարգավորվածությունը բազմիցս դարձել է բախումների պատճառ երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թ. աշնան սկզբին։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզատաջիկական սահմանին  տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ ընդհարում։

Փետրվարի 21-ին երկու երկրների պաշտոնյաները Բիշքեկում ստորագրել են սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման շուրջ արձանագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս