Բաժիններ՝

«Սևան» ՔԿՀ-ում դրոնի միջոցով փորձել են փոխանցել բջջային հեռախոսներ․ փոխանցումը կանխվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի հնարավոր ներնետման մասին։ Հայտնում են ՔԿԾ-ից:

Մարտի 11-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտում ծառայություն իրականացնելիս՝ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները լսել են դրոնի, ապա՝ առարկայի վայր ընկնելու ձայն։ Վերջիններս անմիջապես գնացել են նշված վայր և նկատել դատապարտյալների շարժ։ Ծառայողները, զննելով տարածքը, հայտնաբերել են մետաղական կախիչով ամրացված պլաստմասե տարա, որում առկա են եղել սպունգով և շինարարական փրփուրով փաթեթավորված 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս