Փաշինյանը նախատում է նախարարներին. «Ձեր աչքը չի՞ ծակում. ինչո՞ւ եմ այդ մասին իմանում նամակներից»

Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց կառավարության անդամներին:

«Հիմա եկել, ասում ենք՝ «երևի, կարող է»։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ ակնկալում»,- ասաց նա։

Փաշինյանը նաև ասաց, թե սպասում է շատ կոնկրետ պատասխանների՝ կոնկրետ ժամկետներով։

«Ինձ ասեք՝ ե՞րբ է, ի՞նչ է, ո՞նց է։ Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում։ Այս ռեժիմով աշխատել չի լինի, ինձ կոնկրետ պատասխան կտաք»,- նշեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31