
Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մարտի 9-ին, ժամը 15:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, արգելափակումից դուրս են բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։