Բաժիններ՝

«Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»- «Արարատ» խաղով:

Արմավիրի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ը հաղթեց նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գնդակը և «Արարատ»-ի հաղթական գոլը խփեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը: Այս հաղթանակից «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Ալաշկերտ»-ը միայն նախավերջինն է:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»-ԲԿՄԱ, «Փյունիկ»-«Ուրարտու», «Գանձասար»-«Նոա», «Արարատ-Արմենիա»-«Վան» խաղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս