Բաժիններ՝

ՖԻՖԱ․ կանանց Հայաստանի հավաքականը բարձրացել է դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է կանանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ հաղթանակից հետո բարելավել է դիրքը երեք աստիճանով եւ 143-րդն է։

ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը մեկնարկել է երկու հաղթանակով եւ 6 միավորով C լիգայի երրորդ խմբի առաջատարն է։

Արտակ Ադամյանի գլխավորած թիմը 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի հավաքականին, 2:0 հաշվով՝ Ղազախստանի թիմին։

Ապրիլի 4-ին Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի թիմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31