Բաժիններ՝

Գեղակերտ գյուղի սկզբնամասում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն, այնուհետև բախվել է ճանապարհին կից կառուցված քարե պարսպին և կողաշրջվել․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գեղակերտ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն, այնուհետև բախվել է ճանապարհին կից կառուցված քարե պարսպին և կողաշրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31