Բաժիններ՝

Կենտրոնական բանկը սպասարկում է այլ կառույցների շահեր և ոչ բնավ ՀՀ-ի․ կոչ web3 համայնքի կողմից

Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել կոչով՝ կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծի վերաբերյալ։

Կից ներկայացնում ենք կոչի ամբողջական տեքստը։

«Կոչ ՀՀ ԱԺ խմբակցություններին դեմ քվեարկել կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծին  ՀՀ Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին և ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետևողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողներին։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Կենտրոնական բանկը սպասարկում է այլ կառույցների շահեր և ոչ բնավ Հայաստանի Հանրապետության։

Եթե օրենքն այս տեսքով ընդունվի, ապա՝

• Կտուժի Հայաստանի թվային ինքնիշխանությունը։
• Հայաստանը կկորցնի իր խոստումնալից դիրքերը դարի տեխնոլոգիա
համարվող բլոկչեյնի շուկայում։
• Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության հնարավորությունները կչքանան։
• Քաղաքացիներն ունենալու են կորուստներ՝ ի օգուտ բանկերի։
• Ներդրողները կլքեն Հայաստանը, իսկ նոր միջազգային ներդրումներ
չեն գրանցվի։

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին և նկատի ունենալ առաջին հերթին մեր պետության և քաղաքացիների շահը։

Գնդակը ձեր դաշտում է, կայացրեք պետականանպաստ որոշում։

Պատրաստ ենք ցանկացած խմբակցության և պատգամավորի անվճար  մասնագիտական խորհրդատվություն տրամադրել այս թեմայով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս