Բաժիններ՝

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցություննէ հայտնել Օլիմպիական խաղերի եռակի հաղթող, լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ:

Ցավակցական խոսքում մասնավորապեա ասված է. «Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկն էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անունից մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ամբողջ ըմբշամարտի ընտանիքին։ Նրա անունը հավերժ կմնա մեր սպորտի պատմության մեջ` ոգեշնչելով ապագա սերունդներին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»:

Բուվայսար Սայտիևը Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի վեցակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն էր: Նա 49 տարեկան էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31