
Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ձևավորել է ոստիկանական բռնապետություն, որտեղ ազգային սրբությունները անխնա տրորվում են, հանուն իշխանության պահպանման. Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը գրում է. «Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ձևավորել է ոստիկանական բռնապետություն, որտեղ ազգային սրբությունները անխնա տրորվում են, հանուն իշխանության պահպանման։
Որտե՞ղ են պետական արժանապատվությունը, ազգային շահերը, Արցախի փրկության ռազմավարությունը։
Ինչու՞ է Հայաստանի իշխանությունը շարունակում խորը պառակտում մցնել ժողովրդի մեջ, երբ մեր հայրենիքը կանգնած է գոյության մարտահրավերի առաջ։
Ինչպե՞ս կարող ենք հանդուրժել ազգային արժեքների աղավաղումը, երբ մեր երկրի իշխանությունը գործիք է դարձել օտար շահերի համար։ Ինչպե՞ս կարող ենք լռել, երբ Հայաստանի հանձնման քաղաքականությունը վերածվել է պետական գաղափարախոսության։
Այսօր իշխանությունը ոչ միայն խարխլել է մեր պետականությունն ու ազգային արժանապատվությունը, այլև նետել է ձեռնոց ողջ հայությանը՝ պառակտելով հասարակությունը, ստորացնելով մեր ազգային արժեքները, անվերադարձ զիջելով մեր հայրենիքը թշնամուն։
Հայաստանն արժանի է պետականության վերականգնմանը, իսկ ժողովուրդը՝ ազգային արժանապատվությամբ ապրելու իրավունքին։ Մենք չենք կարող լռել»։