Բաժիններ՝

Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս