
Արմավիրում «Lada Priora»-ն, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Դ.-ն, իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոեմքենայով, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ դեպի երևան ընթանալիս՝ Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով վարորդ Նարեկ Դ.-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Վահան Կ-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից Վահան Կ.-ն, գիտակցության չգալով, մահացել է: