
Մադրիդի «Ռեալ»-ը հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։
Խաղի միակ գոլը խփեց Էնդրիկը 19-րդ րոպեին։ Փայլուն գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջուդ Բելինգհեմը, որը ճշգրիտ հաշվարկներով գնդակն ուղարկեց առաջ, իսկ բրազիլացի հարձակվողը կարողացավ դիպուկ գտնվել և գրավել Ալեքս Ռեմիրոյի պաշտպանած դարպասը։
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դուրս էր մնացել խաղի հայտացուցակից վնասվածքի պատճառով։
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումն ապրիլի 1-ին է։