Բաժիններ՝

ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը դադարեցրել է ամբողջ աշխարհում ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը ստիպված է դադարեցնել ավելի քան 2000 ծրագրերի ֆինանսավորումն ամբողջ աշխարհում, քանի որ կորցրել է իր միջոցների հասանելիությունը։

Այս մասին հայտարարությունը հրապարակված է կազմակերպության կայքում։

«Ժողովրդավարության ազգային հիմնադրամին ներկայում հասանելի չեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից հատկացված միջոցները, որոնցով ֆինանսավորում են նրա գրեթե բոլոր դրամաշնորհային ծրագրերը և գործառնությունները: Սրա հետևանքով, իր գոյության 40 տարիների ընթացքում առաջին անգամ կազմակերպությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները և ստիպված է դադարեցնել աջակցությունը շուրջ 2000 գործընկերների ամբողջ աշխարհում», – ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը հավելում է, որ կազմակերպության միջոցների 95%-ն ուղղակիորեն հատկացված է Կոնգրեսի կողմից, հետևաբար, դա չի կարող համարվել արտաքին օգնություն և չպետք է ենթարկվեր 90 օրով արտաքին օգնությունը սառեցնելու ԱՄՆ վարչակազմի հրամանի գործողությանը։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) հետո դադարեցրել է նաև Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն, ըստ տեղեկությունների, դադարեցրել է հիմնադրամի ֆինանսավորումն Իլոն Մասկի գլխավորությամբ գործող ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության հրահանգով։ 2025 ֆինանսական տարում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամին նախատեսվում էր տրամադրել 315 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728