Բաժիններ՝

Կոշտան անհրաժեշտ է համարում ԵՄ-ի մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին

Եվրամիությունը պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ (ԱՄՆ) նախագահ Թրամփը նոր էներգիա է բերել…. Հուսով եմ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունները կարող են դուռ բացել արդար, համապարփակ և տևական խաղաղության համար…. Եթե ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն հաջող և վստահություն  ունենան, մենք պետք է բանակցություններ վարենք Ուկրաինայի և Եվրամիության հետ միասին», – ասել է Կոշտան։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է Կիևի համար անվտանգության երաշխիքների տրամադրման գործում Եվրոպայի երկրների մասնակցությամբ։ 

«Եվրոպան, ԵՄ տարբեր անդամներ, ինչպես նաև այլ եվրոպացի գործընկերներ, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, պատրաստ են մասնակցելու (Ուկրաինայի համար) անվտանգության երաշխիքների (տրամադրմանը) ԱՄՆ-ի աջակցությամբ: Եվ դրա համար անհրաժեշտ է, որ եվրոպացի գործընկերները մասնակցեն բոլոր բանակցություններին», – պարզաբանել է նա։

Ընդ որում, Եվրոպական խորհրդի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի ու օժանդակության միջոցների մասին է խոսքը։ 

«Ես Եվրոպայի ղեկավարներին մարտի 6-ին հրավիրել եմ հանդիպման՝ քննարկելու, թե ինչպես ավելացնենք մեր օգնությունն Ուկրաինային և ինչպես նախապատրաստվենք անվտանգության երաշխիքներին ապագա հնարավոր մասնակցությանը», – ասել է նա։Կոշտայի խոսքով՝ Բրյուսելն ակնկալում է, որ Թրամփի վարչակազմի օրոք Եվրամիությունը կպահպանի դաշնակցային արդյունավետ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս